Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 14․5 հա տարածք

Մարել են բռնկված հրդեհները՝ մոտ 14․5 հա տարածք

Հուլիսի 11-ին ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավել տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես`

  • Երևանի Արաբկիր վարչական շրջանում՝ 600 քմ, Դավթաշեն վարչական շրջանում՝ 6000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 500 քմ, 1 հա
  • Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ մոտ 1․5 հա,
  • Կոտայքի մարզի Քասախ գյուղում՝ մոտ 500 քմ, Նոր Գեղի գյուղում՝ մոտ 300 քմ, Զովունի գյուղում՝ մոտ 3000 քմ, 800 քմ։

Հրշեջ-փրկարարները հրդեհները մեկուսացրել են և մարել:

wp-apeth