Կորոնավիրուսն աշխարհում. Կարևորի մասին համառոտ

Կորոնավիրուսն աշխարհում. Կարևորի մասին համառոտ

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել ու ստիպել մարդկանց չկորցնել զգոնությունը: Սա վերաբերում է առաջին հերթին այն երկրներին, որտեղ ինչ-որ առումով կարողացել են արդյունավետ պայքար մղել վիրուսի դեմ: Մյուս կողմից այն հանգիստ չի տալիս այնպիսի երկրների, ինչպիսիք են Ամերիկայի Միացյալ Նահանգները: Այստեղ ուրբաթ օրը գրանցվել է վարակման 63643 նոր դեպք: Փորձագետները մտավախություն ունեն, որ շուտով կավելանան նաև մահվան դեպքերը:

  • Բելգիայում, որտեղ, համեմատած եվրոպական այլ երկրների հետ, կարողացել են մեղմել վիրուսի տարածումը, մարդիկ պարտադիր դիմակ պետք է կրեն խանութներում, կինոթատրոններում և այլ փակ տարածքներում:
  • Մեծ Բրիտանիայում նման որոշում դեռ չեն կայացրել, սակայն արդեն մտածում են այդ ուղղությամբ: Խոսքն առաջին հերթին վերաբերում է խանութներում պարտադիր դիմակ կրելուն:
  • Ֆրանսիան պաշտոնապես դուրս է եկել առողջապահության ոլորտում հայտարարված արտակարգ դրությունից:
  • Հնդկաստանում կրկին վարակման նոր դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Այստեղ վարակվածների թիվն արդեն անցել է 820 հազարը:
  • Աշխարհում վարակվածերի թիվն արդեն անցել է 12,5 միլիոնը, մահացել է 560 հազարից ավելի մարդ:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավարը կոչ է արել ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել վիրուսի դեմ պայքարում: 
wp-apeth