Իրանը չի կարող «փակել իր տնտեսությունը»

Իրանը չի կարող «փակել իր տնտեսությունը»

Իրանի նախագահ Հասան Ռուհանին զգուշացրել է, որ իրենք չեն կարող իրենց թույլ տալ «փակել տնտեսությունը»՝ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի աճի հետ կապված:

Հինգշաբթի օրը Իրանում վիրուսից մահացել է 221 հոգի, ինչը օրվա կտրվածքով ռեկորդ էր երկրի համար: Համավարակի սկզբից Իրանում արդեն մահացել է 12400-ից ավելի մարդ:

Ռուհանին հայտարարել է, որ իրենք պետք է շարունակեն տնտեսական, սոցիալական և մշակութային միջոցառումները՝ պահպանելով սանիտարական կոնոնները:

Երկրում սահմանափակումները հանել են ապրիլ ամսից: Առողջապահության նախարար Սաիդ Նամակին հայտնել է, որ այլևս հնարավոր չէր պահել տնտեսությունը նման պայմաններում՝ հաշվի առնելով նաև այն, որ Իրանը լուրջ տուժել է ԱՄՆ-ի կողմից կիրառված սանկցիաների պատճառով:

wp-apeth