ՃՏՊ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած

ՃՏՊ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած

Հուլիսի 10-ին, ժամը 19։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Ապարան ավտոճանապարհի 7-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, հայտնում են ԱԻՆ-ից:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes» (վարորդ՝ Միքայել Պ․, ծնված 1978 թ․) և «ՎԱԶ-2107» (վարորդ՝ Վահե Ո․, ծնված 1983 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Փրկարարները «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Ապարանի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

wp-apeth