Երևանում վրաերթի են ենթարկել 3-ամյա երեխային, վերջինս մահացել է

Երևանում վրաերթի են ենթարկել 3-ամյա երեխային, վերջինս մահացել է

Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վահագնի թաղամասում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա Մուսլիմ Մ.-ին, որը հիվանդանոցում մահացել է: Կատարվում է քննություն, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Նույն օրը ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդ Արմեն Թամամյանը տեղում մահացել է: Կատարվում է քննություն։

wp-apeth