Վարակի մեկական նոր օջախ՝ Ստեփանակերտում և Մարտակերտում

Վարակի մեկական նոր օջախ՝ Ստեփանակերտում և Մարտակերտում

ԱՀ առողջապահության նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանակերտում և Մարտակերտում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի մեկական օջախ՝ յուրաքանչյուրում մեկ դեպքի հաստատմամբ: Եվս 2 նոր դեպք գրանցվել է Ստեփանակերտի նախկինում հաստատված օջախի կոնտակտավորների մոտ: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսով հիվանդ 3 քաղաքացի առողջացել և թողել է մեկուսացման վայրը:

Ընդհանուր առմամբ, հաստատված դեպքերի քանակը 146 է: Այս պահին մեկուսացված է 77, հիվանդությունը փաստացի հաղթահարում է 30 քաղաքացի: Հիվանդներից մեկի առողջական վիճակը գնահատվում է ծանր, ևս մեկ հիվանդի վիճակ՝ միջին ծանրության: COVID-19 ախտորոշմամբ մյուս վարակակիրների առողջական վիճակը բավարար է: Ընդհանուր առմամբ կատարվել է 2522 թեստավորում:

wp-apeth