«Lada»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ հայտնվելով տներից մեկի բակում

«Lada»-ն դուրս է եկել երթևեկելի հատվածից՝ հայտնվելով տներից մեկի բակում

Հուլիսի 10-ին, ժամը 10։37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Ավագյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Ավագյան փողոցում «Lada» մակնիշի ավտոմեքենան (վարորդ Սուքիաս Հ․, ծնված 1946 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում։

Փրկարարները շտապօգնության աշխատակիցների հետ համատեղ վարորդին և ուղևոր Մարիա Հ․-ին (ծնված 1951 թ.) դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածները հոսպիտալացվել են Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, այնուհետև վերջիններս տեղափոխվել են Երևանի «էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան։

wp-apeth