Բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Բացահայտվել է հանցագործության 61 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 9-ից 10-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 61 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, խարդախության՝ 8, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու` 5, ծեծի՝ 4, խուլիգանության՝ 3, անձի առևանգման և սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, շորթման, գույքը դիտավորությամբ վնասելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, սպանության սպառնալիքի, ալիմենտ չվճարելու, փաստաթուղթ կեղծելու ու բժշկական գաղտնիք հրապարակելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 3 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 4 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth