3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

3 վարորդ կեսգիշերն անց մրցավազք են կազմակերպել Երևանում

Հուլիսի 9-ի երեկոյան ճանապարհային ոստիկանության առաջին սպայական գումարտակի ծառայողները ուժեղացված ծառայություն իրականացրին Երևանում։ Հայտնաբերվեցին տարբեր խախտումներ կատարած վարորդներ, որոնց նկատմամբ կազմվեցին վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք տեղափոխվեց 33 մեքենա, որոնցից 3-ի վարորդները մայրաքաղաքում կեսգիշերն անց դուրս էին եկել մրցավազքի և անհարգալից վերաբերմունք դրսևորելով երևեկության մյուս մասնակիցների նկատմամբ` ստեղծել վթարային իրավիճակներ։ Ի դեպ, մեքենաներից մեկի վարորդը սթափ չէր։

wp-apeth