1 օրում 10 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել վնասվածքներ

1 օրում 10 ՃՏՊ. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել վնասվածքներ

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 10 պատահար. 2 մարդ զոհվել է, 8-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ին, Երևանի Վահագնի թաղամասում «ԿԻԱ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա Մուսլիմ Մ.-ին, որը հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «ՈւԱԶ» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդ Արմեն Թամամյանը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 8-ին, ժամը 23.25-ին, Երևանի Չարենցի փողոցում իրար են բախվել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա և «Կավասակի» մոտոցիկլ. 25-ամյա մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 00.30-ին, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Միցուբիշի» և «Մազդա» մակնիշի ավտոմեքենաներ. «Մազդայի» վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 14.00-ի սահմաններում, Թալին-Արմավիր ճանապարհի 7-րդ կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ» և «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ. «ԶԻԼ» մեքենայի 56-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 19.30-ի սահմաններում, Արարատի մարզի Հայանիստ գյուղում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 24-ամյա քաղաքացու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 9-ին, ժամը 21.20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Սպանդարյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 62-ամյա քաղաքացու և նրան իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 10-ին, ժամը 01.40-ի սահմաններում, Տավուշի մարզի Բերդավան բնակավայրում «Իվեկո» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի արգելապատնեշին. 64-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

wp-apeth