Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունը դարձավ անվճար

Զոհված զինծառայողների ընտանիքի անդամների կրթությունը դարձավ անվճար

ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանի կողմից շրջանառված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է:

Օրինագծով առաջարկվում է լրացում կատարել օրենքի 67-րդ հոդվածում, ըստ որի զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքի անդամները` ծնողներն ու ամուսինը, կարող են ուսանել ՀՀ պետական հավատարմագրված ուսումնական հաստատություններում` ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին: Ներկայում պետական բարձրագույն ուսումնական բոլոր հաստատություններում ուսանում են զոհված կամ մահացած զինծառայողների ընտանիքների 12 անդամներ:

wp-apeth