«Շիրակի» ավագն արձագանքել է ՀՖՖ նախագահի բաց նամակին

«Շիրակի» ավագն արձագանքել է ՀՖՖ նախագահի բաց նամակին

ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի բաց նամակին արձագանքել է Գյումրու «Շիրակի» ավագ Աղվան Դավոյանը: Վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում:

«Քանի որ ՀՖՖ նախագահի բաց նամակի հասցեատերերից մեկը նաև ես եմ, ուզում եմ կարճ անդրադառնամ դրա բովանդակությանը։ Բոլորին ի գիտություն ուզում եմ ասել, որ ՇԻՐԱԿ ՖԱ-ն մի մեծ ընտանիք է`
երկրպագուներ, ֆուտբոլիստներ, մարզիչներ, ակումբի աշխատկիցներ, ղեկավարություն և, իհարկե, ակումբի հովանավոր և նախագահ Արման Սահակյան։ Հասկանալի է, որ այդ իրողությունը խորթ է շատերի համար, բայց դա փաստ է, որը եղել է, կա ու կլինի միշտ։ Բոլոր փորձերը ուղղված մեր ընտանիքի տարանջատմանը ի սկզբանե դատապարտված են անհաջողության։

Հ.Գ. մրցավարների և ֆեդերացիայի մեր հանդեպ ունեցած «ջերմ» վերաբերմունքից խոսելը, կարծում եմ, անիմաստ է շատ ակներև լինելու պատճառով»,- գրել է Դավոյանը:

Վանաձորի «Լոռիի» սեփականատեր Թովմաս Գրիգորյանը ֆեյսբուքի իր էջում նույնպես գրառում էր կատարել՝ անդրադառնալով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի բաց նամակին:

wp-apeth