Պոկվել են Գյումրու Աբովյան փողոցի թիվ 242 շենքի տանիքի աղյուսները

Պոկվել են Գյումրու Աբովյան փողոցի թիվ 242 շենքի տանիքի աղյուսները

Հուլիսի 9-ին, ժամը 09:33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գյումրի քաղաքի Գայի փողոցի շենքերից մեկի տանիքից անհրաժեշտ է հեռացնել վտանգ ներկայացնող աղյուսները, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ պոկվել են Աբովյան փողոցի թիվ 242 շենքի տանիքի աղյուսները։ Փրկարարները սահմանազատել են տարածքը և տանիքից հեռացրել վտանգ ներկայացնող մոտ 1200 հատ աղյուս։

wp-apeth