Կատալոնիայում բաց տարածքներում դիմակ կրելը՝ պարտադիր պահանջ. Լուրեր Եվրոպայից համառոտ

Կատալոնիայում բաց տարածքներում դիմակ կրելը՝ պարտադիր պահանջ. Լուրեր Եվրոպայից համառոտ

Կատալոնիայում բաց տարածքներում դիմակ կրելը՝ պարտադիր պահանջ, Ֆրանսիայում չեն բացառում համավարակի երկրորդ ալիքի բռնկման հնարավորությունը: Վերջին լուրերն Եվրոպայից համառոտ: 

  • Կատալոնիայում վեց տարեկանից մեծերը պետք է պարտադիր դիմակ կրեն բաց տարածքներում, նույնիսկ եթե չկա սոցիալական հեռավարություն պահելու հարց: Որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Լերիդայում ու նրան կից շրջաններում նկատվել է վարակման նոր դեպքերի աճ: 
  • Ֆրանսիայում մտավախություն ունեն, որ երկրում կարող է համավարակի երկրորդ ալիք բռնկվել: Ֆրանսիայի գիտական խորհրդի ղեկավար Ժան-Ֆրանսուա Դելֆրեսին Le Monde-ի հետ զրույցում ասել է, որ վիրուսը կարող է նոր թափ ստացալ այն պատճառով, որ մարդիկ չեն պահպանում սոցիալական հեռավորությունը: Մասնագետը նկատել է, որ ճիշտ է այս պահին վիրուսի տարածումը կարողանում են վերահսկել, սակայն այն դեռ չի վերացել:
  • Կորոնավիրուսից ամենաշատ տուժած Իտալիայի քաղաքներից Բերգամոյի հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 137 օր անց պաշտոնապես չի գրանցվել կորոնավիրուսի ոչ մի դեպք: Առաջին վարակակիրներին հիվանդանոցում ընդունել են փետրվարի 23-ին:
wp-apeth