Փրկարարները ջրատարից դուրս են բերել մեքենան

Փրկարարները ջրատարից դուրս են բերել մեքենան

Հուլիսի 9-ին, ժամը 04:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետահովիտ գյուղում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել ճամփեզրի ջրատարը. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները ջրատարից դուրս են բերել «Mitsubishi Galant» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Արման Մ․):

wp-apeth