Ճապոնիան մտադիր չէ կրկին արտակարգ դրություն մտցնել երկրում չնայած նրան, որ մայրաքաղաք Տոկիոյում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ռեկորդ է գրանցվել, այս մասին հայտնում է BBC-ն հղում անելով Japan Forward-ին: Նշվում է, որ հինգշաբթի օրը հաստատվել է վարակման 224 նոր դեպք: Վարակվածների 80 տոկոսը 30 տարեկանից մեծ մարդիկ են:
Հիշեցնենք, որ Ճապոնիան արտակարգ դրություն մտցրեց երկրում ապրիլ ամսին՝ խոշոր քաղաքներում մասնավորապես Տոկիոյում և Օսակայում նոր դեպքերի կտրուկ աճով պայմանավորված: Արտակարգ դրությունը հանեցին մայիս ամսին և մինչ այս երկրում գրանցվում էին ոչ մեծ թվով նոր դեպքեր: Ըստ աղբյուրի՝ Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվե; է 20100-ից ավելի մարդ, գրանցվել է 980 մահվան դեպք: