Բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հուլիսի 8-ից 9-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 62 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Մասնավորապես՝ խարդախության՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 10, մարմնական վնասվածք հասցնելու՝ 9, ընտանեկան բռնության՝ 6, պետական-հասարակական ունեցվածքի գողության և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու՝ 4-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 3, շորթման, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, երեխային ծնողից ապօրինի զրկելու, ծեծի, սուտ մատնության ու թմրանյութի իրացման՝ 1-ական դեպք։

  • Հայտնաբերվել է 1-ական անհետ կորած և հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։
  • Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, մարմնական վնասվածք հասցնելու, պետական-հասարակական ունեցվածքի գողության, կողոպուտի և խարդախության 1-ական դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 11 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 16-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

wp-apeth