Ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնը

Ապաքինվածների թիվն անցել է 7 միլիոնը

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 9-ի ժամը 13:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 190 հազարը (12,190,139), մահացել է 552,496, բուժվել՝ 7,087,481 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 3 միլիոն 159 հազարը՝ 3,159,457 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 716 հազարը (1,716,196), Հնդկաստանը (769,574), Ռուսաստանը (707,301), Պերուն (312,911), Չիլին (303,083), Իսպանիան (299,593) և Մեծ Բրիտանիան (286,979):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (134,867), հետո գալիս են Բրազիլիան (68,055), Մեծ Բրիտանիան (44,517), Իտալիան (34,914), Մեքսիկան (32,796), Ֆրանսիան (29,965),  Իսպանիան (28,396), Հնդկաստանը (21,161), Իրանը (12,084), Պերուն (11,133), Ռուսաստանը (10,843), Բելգիան (9,778), Գերմանիան (9,115) ու Կանադան (8,737):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,392,809), հետո գալիս են Բրազիլիան (1,152,467), Ռուսաստանը (481,316), Հնդկաստանը (476,632), Չիլին (271,703), Իրանը (209,463), Պերուն (204,748), Իտալիան (193,640), Թուրքիան (187,511) և Գերմանիան (183,600):

wp-apeth