Մարել են տանիքում բռնկված հրդեհը

Մարել են տանիքում բռնկված հրդեհը

Հուլիսի 7-ին, ժամը 20։54-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Արեշի 32-րդ փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 21։08-ին, մարել՝ 21։40-ին։ Այրվել է տան տանիքը՝ 20 քմ։

«Զվարթնոց» օդանավակայանի մոտակայքում այրվել է խոտածածկ տարածք

Հուլիսի 7-ին, ժամը 22։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» օդանավակայանի ավիավառելիքի պահեստների մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Դեպքի վայր է մեկնել «Զվարթնոց» օդանավակայանի հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22։52-ին, մարվել՝ 22։54-ին։ Օդանավակայանի տարածքում այրվել է 3000 քմ խոտածածկ տարածք, հրդեհը տարածվել է օդանավակայանի տարածքից դուրս․ անհրաժեշտ է օգնություն։ Օգնության է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։00-ին, մարվել՝ 23։29-ին։ Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ։

ԱԻՆ ջրափրկարարները վերսկսել են կորած քաղաքացու ստորջրյա որոնողական աշխատանքները

Հուլիսի 8-ին, ժամը 10։10-ին ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի մարտական հաշվարկը կորած քաղաքացու որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով մեկնել է Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածք։

Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, ժամը 13:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ ժամը 06։00-ի սահմաններում Սևան քաղաքի «Արևիկ» հանգստի գոտուն հարակից տարածքում քաղաքացին (Կոլյա Պ․, ծնված 1971 թ․) նավակով մտել է լիճ ձկնորսության և չի վերադարձել։

ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարների կողմից հունիսի 26-ից հուլիսի 7-ն իրականացված ամենօրյա ստորջրյա որոնողական աշխատանքներն ավարտվել են անարդյունք. քաղաքացին չի հայտնաբերվել։

wp-apeth