Կորոնավիրուս. Վախը կենդանիներից փոխանցվող հիվանդությունների աճից

Կորոնավիրուս. Վախը կենդանիներից փոխանցվող հիվանդությունների աճից

Հիվանդությունների թիվը, որոնք կենդանիներից փոխանցվում են մարդկանց, աճում են և կշարունակեն աճել, եթե վայրի բնությունը պաշտպանելու և շրջակա միջավայրը պահպանելու գործում զգալի քայլեր չձեռնարկվեն, նախազգուշացրել են ՄԱԿ-ի փորձագետները: BBC-ի անդրադարձը:

Ինչու են ավելի շատ հիվանդություններ փոխանցվում կենդանիներից

Այնպիսի հիվանդությունների, ինչպիսին է Covid-19-ը, աճը պայմանավորված է կենդանական սպիտակուցի բարձր պահանջարկով, գյուղատնտեսական անկայուն պրակտիկայով և կլիմայի փոփոխությունով: Նշվում է, որ կենդանիներից փոխանցվող հիվանդությունները տարեկան երկու միլիոն մարդու մահվան պաճտառ են դառնում: Covid-19-ն երկու տարվա ընթացքում համաշխարհային տնտեսությանը կպատճառի 9 տրիլիոն դոլարի վնաս: Էբոլան, Արևմտանեղոսային վիրուսը և Սառսը նույնպես կենդանիներից փոխանցված հիվանդություններ են: Դրանք սկսվել են կենդանիների մոտ՝ հետագայում փոխանցվել են մարդկանց:

Ի՞նչ է ասվում զեկույցում

Փոխանցումը ավտոմատաված չէ: ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրերով և Անասնաբուծության հետազոտությունների միջազգային ինստիտուտի զեկույցների համաձայն՝ փոխանցումը տեղի է ունենում բնական տարածքների դեգրադացիայի միջոցով, օրինակ` հողերի քայքայմամբ, վայրի կենդանիների շահագործմամբ, ռեսուրսների արդյունահանմամբ և կլիմայի փոփոխությունով: Սրանք փոխում են կենդանիների և մարդկանց փոխազդեցության ձևերը:

«Անցյալ դարում մենք տեսել ենք կորոնավիրուսային առնվազն վեց մեծ բռնկում», – ասել է ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի գլխավոր քարտուղար և գործադիր տնօրեն Ինգեր Անդերսենը:

Վերջին երկու տասնամյակի ընթացքում Covid-19-ից առաջ կենդանիներից փոխանցված հիվանդությունները պատճառել են 100 միլիարդ դոլարի (80 միլիարդ ֆունտ) տնտեսական վնաս:

Նա ասել է, որ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում երկու միլիոն մարդ մահանում է ամեն տարի անտեսված էնդեմիկ կենդանական հիվանդությունների պատճառով, ինչպիսիք են սիբիրախտը, խոշոր եղջերավորներից սկսված տուբերկուլյոզը և կատաղությունը:

«Անասուններից մեծ կախվածություն ունեցող և վայրի բնության հարևանությամբ գտնվող հաճախ զարգացման բարդ խնդիրներ ունեցող համայնքներում, օրինակ, վերջին 50 տարվա ընթացքում մսի արտադրությունն աճել է 260% -ով: Մենք ուժեղացրել ենք գյուղատնտեսությունը, ընդլայնել ենթակառուցվածքները և արդյունահանել մեր վայրի տարածքների ռեսուրսները»,- պարզաբանել է Անդերսենը:

Ամբարտակները, ոռոգման և գործարանային տնտեսությունները կապված են մարդկանց մոտ վարակիչ հիվանդությունների 25% -ի հետ: Տուրիզմը, տրանսպորտը և սննդի մատակարարման ցանցերը ջնջել են սահմաններն ու տարածությունները: Կլիմայի փոփոխությունը նպաստել է պաթոգենների տարածմանը:

Զեկույցով կառավարություններին առաջարկում են ռազմավարություններ այն մասին, թե ինչպես կանխել հետագա բռնկումները, ինչպես ճիշտ մշակել հողերը, ինչպես բարելավել կենսաբազմազանությունը և ինչպես գիտական հետազոտություններում ներդրումներ կատարել:

«Շատ պարզ է, որ եթե մենք շարունակում ենք շահագործել վայրի բնությունը և ոչնչացնել էկոհամակարգերը, ապա կարող ենք ակնկալել, որ առաջիկա տարիներին կտեսնենք այդպիսի հիվանդությունների կայուն հոսք, որոնք կենդանիներից փոխանցվում են մարդուն: Ապագա բռնկումները կանխելու համար մենք պետք է շատ ավելի միտված լինենք մեր բնական միջավայրը պաշտպանելու հարցում»,– ավելացրել է Անդերսենը:

wp-apeth