ՃՏՊ Փարաքար գյուղում․ կա տուժած

ՃՏՊ Փարաքար գյուղում․ կա տուժած

Հուլիսի 7-ին, ժամը 18։18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փարաքար գյուղի ՃՈ նախկին հենակետի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Արման Ս․), «Opel Zafira» (վարորդ՝ Արայիկ Պ․), «ԳԱԶ-2110» (վարորդ՝ Վասյա Ա․) և «Merсedes C» (վարորդ՝ Հարություն Խ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Merсedes C» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ։ Փրկարարները հոսանքազրկել են «Merсedes C» մակնիշի ավտոմեքենան և փակել «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։

wp-apeth