Բեռնատարը կողաշրջվել է

Բեռնատարը կողաշրջվել է

Հուլիսի 8-ին, ժամը 01։45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Պարույր Սևակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 72-րդ կմ-ին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հակոբ Խ․, ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել․ վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում։

Փրկարարները բեռնատարի վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար, այնուհետև տեղափոխվել՝ Երևանի «Էրեբունի» ԲԿ: Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը և իրականացրել հերթապահություն՝ մինչ ոստիկանության աշխատակիցների ժամանումը։

wp-apeth