Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

Ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված քաղաքացին մահացել է

Հուլիսի 5-ին, ժամը 05.40-ի սահմաններում, Կապան քաղաքի Գործարանային փողոցում «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել երթևեկելի գոտուց և բախվել կայանված «Մերսեդես Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի. «ՎԱԶ-2106-ի» 22-ամյա վարորդը և 27-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Հուլիսի 6-ին հիվանդանոցից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ավտովթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված 27-ամյա Կարեն Ներսիսյանը ժամը 02.30-ին մահացել է, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

wp-apeth