Հրդեհ Նորամարգ գյուղում

Հրդեհ Նորամարգ գյուղում

Հուլիսի 6-ին, ժամը 15:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորամարգ գյուղի 7-րդ փողոցում այրվում է խոտի դեզ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 10-րդ փողոցի տներից մեկի բակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:56-ին, մարվել` 17:25-ին: Այրվել են մոտ 200 հակ անասնակեր և 1000 քմ խոտածածկույթ:

wp-apeth