Հրդեհ անասնագոմում

Հրդեհ անասնագոմում

Հուլիսի 7-ին, ժամը 11:28-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիր Աղբյուր գյուղում այրվում է խոտածածկ տարածք, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Ներքին Կարմիր Աղբյուրի հենակետի օպերատիվ խումբը և Տավուշի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 5-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում գտնվող անասնագոմում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 11:55-ին, մարվել՝ 12:20-ին: Այրվել են անասնագոմի տանիքը (1 քմ), ծածկը (15 քմ), 50 հակ անասնակեր և մոտ 400 քմ խոտածածկույթ։

wp-apeth