Գյումրու ծերանոցը՝ վարակի նոր օջախ. խնամվողներից 55-ի թեստի պատասխանն եղել է դրական

Գյումրու ծերանոցը՝ վարակի նոր օջախ. խնամվողներից 55-ի թեստի պատասխանն եղել է դրական

Կորոնավիրուսային հիվանդության մեծ թվով դեպքեր են արձանագրվել Գյումրու տուն-ինտերնատում: Aravot.am-ի տեղեկություններով վարակվել են ոչ միայն այնտեղ խնամվող շահառուներ, այլ նաև՝ աշխատակիցներ։

Ըստ աղբյուրի՝ թեստավորել են 150 խնամվողի և 66 աշխատակցի, խնամվողներից 55-ի թեստի պատասխանն եղել է դրական։ Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանը Aravot.am-ի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը։

Նա ասել է, որ 37-ը հոսպիտալացվել են, երեք հոգի Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում, կան հոսպիտալացվածներ նաև մայրաքաղաքում և Սպիտակում։ Մեկ հոգի երեկ մահացել է Սպիտակում։ Մարզպետարանի պաշտոնյան նաև ասել է, որ ծերանոցում մեկուսարան են սարքում, քանի որ կան անախտանիշ ընթացք ունեցող բուժառուներ, որոնք հոսպիտալացման կարիք չունեն, նրանք մնալու են տեղում, հսկվելու են։

wp-apeth