Գյումրու ինֆեկցիոնում 67 հիվանդ է բուժվում. Արձանագրվել է մահվան 24 դեպք

Գյումրու ինֆեկցիոնում 67 հիվանդ է բուժվում. Արձանագրվել է մահվան 24 դեպք

Հուլիսի 7-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 67 հիվանդ է բուժվում, նրանցից 65-ը Շիրակի մարզի բնակիչ է, հայտնում են Շիրակի մարզպետարանից:

Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 5203 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 6-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3849 նմուշառման հետազոտություն, հուլիսի 6-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 45 նոր դեպք։

Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1045 քաղաքացի, նրանցից 263-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 320 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։

wp-apeth