Այրվել է փայտյա տնակ

Այրվել է փայտյա տնակ

Հուլիսի 6-ին, ժամը 19:58-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի վերջնամասում այրվում է փայտյա տնակ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:19-ին, մարվել՝ 20:40-ին: Այրվել է Հացառատ թաղամասի Ազատամարտիկների փողոցում գտնվող փայտյա տնակը՝ մոտ 18 քմ:

wp-apeth