Հարավային Աֆրիկայում վարակվածների թիվն անցել է 200 հազարի սահմանը

Հարավային Աֆրիկայում վարակվածների թիվն անցել է 200 հազարի սահմանը

Հարավային Աֆրիկայում վարակվածների թիվն անցել է 200 հազարի սահմանը, հայտում է BBC -ն: Առողջապահության նախարար Զվելի Մկխիզեն հայտարարել է, որ շրջաններից չորսը կարող են փակվել՝ թվերի կտրուկ աճով պայմանավորված: Ճիշտ է, վարակվածների թիվն աճում է և օրական հազարավոր դեպքեր են հաստատվում, այդուամենայնիվ իշխանությունները ընդգծում են, որ պատկերն ավելի տխուր կլիներ, եթե չկիրառեին սահմանափակումներ: Երկրում աստիճանաբար թուլացնում են դրանք: Արդեն բացել են դպրոցները: Հարավային Աֆրիկան ներգրավված է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հայտնաբերման գործընթացքում: Արդեն փորձարկումներ են անում մարդկանց վրա պատվաստանյութով, որը ստեղծել են Օքֆորդի համալսարանում: 

wp-apeth