Վրաստանում նոր վարակվածները նույնպես բեռնատարի վարորդներ են

Վրաստանում նոր վարակվածները նույնպես բեռնատարի վարորդներ են

Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 2-ով ու դարձել 953: Տեղեկատվությունը՝ համաձայն stopcov.ge հատուկ կայքի, հայտնում է aliq.ge-ն:  Ապաքինվել է ևս 2 վարակակիր: Առողջացածների ընդհանուր թիվը 830 է: Կարանտինում այս պահին 3828 մարդ է, ստացիոնարում` 192: Կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Արտերկրից բուժման նպատակով Վրաստան է տեղափոխվել 3 քաղաքացի:

Աղբյուրի հաղորդման համաձայն՝ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժական հարցերով տնօրեն Մարինա Էզուգբայան ասել է, որ  երկու նոր դեպքն էլ  «բերովի են», երկուսն էլ բեռնատարի վարորդ են:

Ներկայումս ինֆեկցիոն հիվանդանոցում ստացիոնար բուժում է  ստանում 24 պացիենտ, բոլորի վիճակը կայուն է, հիվանդության պրոգրեսիա չկա: Քովիդ-կենտրոններում այս պահին 108  մարդ է:

«2 շաբաթից ավելի է` մեզ մոտ բոլոր դեպքերը դրսից են, ու հիմնականում բեռնափոխադրողներ:  Ներքին տարածումը նվազագոււյնի է հասցված:  Մեր դեպքում սա հուսադրող է», ասում է Էզուգբայան:  Այս անգամ վարակաբանը չի հստակեցրել` կոնկրետ որ երկրից է ներմուծվել վարակը:

Օրեր առաջ  ՀՀ-ից Վրաստան եկած բեռնափոխադրում իրականացնող երկու վարորդի մոտ էր հաստատվել վարակը: Նրանք կարանտինից բարձր ջերմությամբ հոսպիտալացվել էին:

wp-apeth