Մելբուրնը՝ վարակի օջախ. Բերեջեկլյանը՝ Ավստրալիայի հետ սահմանը փակելու մասին

Մելբուրնը՝ վարակի օջախ. Բերեջեկլյանը՝ Ավստրալիայի հետ սահմանը փակելու մասին

Ավստրալիայի ու Նոր Հարավային Ուելսի սահմանը փակ կմնա: Սպասվում էր, որ մոտական ժամանակահատվածում այն կբացվի, սակայն դա տեղի չի ունենա այն բանից հետո, երբ Մելբուրնում սկսել է աճել կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերը: Քաղաքն այժմ համարվում է վիրուսի տարածման կենտրոն: Այս մասին հայտնում է CNN-ը հղում անելով տեղի իշխանություններին: 

Նոր Հարավային Ուելսի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ կորոնավիրուսը տարածվում է ամբողջ Մելբուրնով և այդ պատճառով ոչ ոք չի կարող անցնել Նոր Հարավային Ուելսի սահմանը:

Ավելի վաղ նշվել էր, որ սահմանը Նոր Հարավային Ուելսի և Վիկտորիա նահանգի միջև, որտեղ գտնվում է Մելբուրնը փակ կլինի չորեքշաբթի առավոտից, որպեսզի կարոնանան կանխարգելել վարակի տարածումը: 

Նոր Հարավային Ուելսի կառավորության կողմից հրապարակված հայտարարությունում նշված է, որ բոլոր ճանապարհորդողները, որոնք վերադառնալու են Մելբուրնից և Վիկտորիա նահագնից, պարտավոր են ինքնամեկուսանալ 14 օրով և կանոնը չպահելու դեպքում շատ խիստ կտուգանվեն: 

  • Սա արել ենք՝ ելնելով անվտանգության նկատառումներից և հատկապես հաշվի առնելով փաստը, որ երբ մեր երկրում անցած փետրվարին ու մարտին այդքան մեծ թիվ էին կազմում վարակվածները, մեծ մասը եղել են բերովի կամ նրանց ուղիղ կոնտակտներից: Այն, ինչ կատարվում է Վիկտորիայում լրիվ այլ բան, հետևաբար մենք պետք է գնայինք այս պարտադիր քայլին,- ասուլիսի ընթացքում ասել է Բերեջիկլյանը:

Սահմանը փակելու հայտարարությունը հայտնվեց այն ժամանակ, երբ Վիկտորիայից տեղեկություն ստացվեց, որ ևս երկու հոգի մահացել են կորոնավիրուսից: Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների համաձայն՝ ներկա պահին Ավստրալիայում վիրուսից մահացել է 106 մարդ:

wp-apeth