Երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Երիտասարդին դանակահարել էր մորաքրոջ ամուսինը․ Արթիկի ոստիկանների բացահայտումը

Հուլիսի 5-ին Արթիկ քաղաքի Թումանյան փողոցից «Գյումրի» բժշկական կենտրոն էր տեղափոխվել 21-ամյա դանակահարված մի երիտասարդ։ Վնասվածքը կրծքավանդակի ձախ հատվածում էր։ Նախքան հիվանդանոցային ահազանգը` Արթիկի քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել կատարվածի մասին. հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից:

Ըստ հաղորդագրության՝ օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր ու թարմ հետքերով բացահայտել դանակահարությունը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ տան բակում կենցաղային հարցերի շուրջ վեճ է տեղի ունեցել։ Այդ ընթացքում էլ երիտասարդը դանակահարվել է։ Արթիկի ոստիկանները պարզել են կասկածվողի ինքնությունը. տուժած երիտասարդի մորաքրոջ ամուսինն էր եղել։ Արթիկի բնակիչ, 49-ամյա տղամարդը հենց դեպքի օրը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել բաժին։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։

wp-apeth