Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի, երկու անգամ՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի, երկու անգամ՝ երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը

Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ դեռ անցած տարվա սեպտեմբերին է հայտարարել, որ 2020 թվականից մեկնարկելու են ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր:

Ավինյանը նշել է, որ 2020 թվականի հուլիսից 1-ից վեց անգամ բարձրացել է առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 50 հազար դրամից 300 հազար դրամ։ Երկու անգամ բարձրացել է երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը՝ 150 հազար դրամից 300 հազար դրամ։

Փոխվարչապետը նկատել է, որ զգալիորեն բարձրանում է մինչև 2 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող ծնողին տրվող ամենամսյա նպաստի չափը․

  • Քաղաքաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26․500 դրամ:
  • Գյուղաբնակ աշխատող ծնողին՝ 18․000 դրամից ➡️️ 26.500 դրամ:
  • Գյուղաբնակ աշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 18․000 դրամից ➡️️ 53․000 դրամ:
  • Գյուղաբնակ չաշխատող ծնողին, եթե երեխան ծնվել է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո՝ 0 դրամից (նախկինում աջակցություն չէին ստանում) ➡️️ 26․500 դրամ։

Կատարվել են նաև մի քանի այլ փոփոխություններ, մասնավորապես վերացվել է նպաստը նշանակելու համար ծնողի ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն ծնողի՝ երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի:

  • Օտարերկրյա պետությունում երեխայի ծննդի գրանցումն իրականացնելու դեպքում այդ պետությունում նպաստ նշանակած չլինելու վերաբերյալ տեղեկանք այլևս չի պահանջվի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող ծնողին նպաստ նշանակելու համար:
  • Եթե երեխայի ծննդյան միանվագ նպաստը նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում ծնողը չի դիմել նշանակված նպաստը ստանալու համար և այն վերադարձվել է պետական բյուջե, ապա նպաստի գումարը հնարավոր կլինի ստանալ հաջորդող երեք տարվա ընթացքում կրկին դիմելու դեպքում:
wp-apeth