Ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր՝ Գավառում եւ Սեւանում

Ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ստուգայցեր՝ Գավառում եւ Սեւանում

Ախտահանիչներ, ջերմաչափեր, գրանցամատյաններ, փակվող աղբամաններ ու ոչ միայն․ ոչ աշխատանքային օրով՝ աշխատանքային խիտ գրաֆիկով ԱԱՏՄ աշխատանքային թիմերն այսօր Գավառում և Սեւանում են եղել՝ ուժեղացված ստուգայցերով։ Տեսուչները որոշ վայրերում նաեւ չափել են տնտեսավարողների կողմից ախտահանման նպատակով օգտագործվող սպիրտի թնդությունը, նշված է ՀՀ Կառավարության կայքում:

Կորոնավիրուսի տարածումը կանելու նպատակով ԱԱՏՄ դիտարկումները փաստում են՝ Գեղարքունիքի մարզում բիզնեսը ստուգումների առաջին օրերի համեմատ առավել կարգապահ է դարձել։ Խանութներ, դեղատներ, գրասենյակներ եւ ԱԱՏՄ վերահսկողության դաշտում գտնվող այլ ոլորտների տնտեսավարողներ՝ ամենուր կազմվում է արձանագրություն, խախտումների դեպքում դրանք ուղարկվում են պարետատուն։

Այսօր դիտարկված 49 տնտեսավարողից 5-ի կասեցման միջնորդություն է ուղարկվել պարետին։ Ընդ որում՝ դրանցից միայն 1-ն է եղել Գավառում գործող տնտեսավարող․ այստեղ խախտումները նվազագույնի են հասցվել։

Երեք մարզ սպասարկող ԱԱՏՄ Արեւմտյան տարածքային կենտրոնի պետ Վահագն Նիկողոսյանը նկատում է՝ պարետի սահմանած անվտանգության նորմերի պահպանման առումով համեմատաբար ավելի լավ արդյունք է գրանցվում Տավուշում։ Նորմերի ավելի շատ խախտումներ են նկատվում Կոտայքում։ Ի դեպ այս մարզում՝ Աբովյան քաղաքում, պարետի վերջին որոշմամբ կասեցման է ենթարկվել միանգամից շուրջ երկու տասնյակ տնտեսավարող։

ՇՎՏՄ-ն շարունակել է մշտադիտարկումները Գեղարքունիքի մարզում

ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում` պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի առնչությամբ :

Այսօր՝ հուլիսի 5-ին, Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկումներ է իրականացրել Գեղարքունիքի մարզի Գավառ և Սևան քաղաքներում: Մի քանի խախտումներ են արձանագրվել Գավառ քաղաքի բենզալցակայաններում: Մասնավորապես բացակայել են դիմակների համար նախատեսված հատուկ փակ աղբամանները, ջերմաչափերը և ջերմաչափման գրանցամատյանները:

Դիտարկված խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ներկայացվում են պարետատուն:

Հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի նկատմաբ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:

Սևանավանքի տարածքում մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել․ ԲԸՏՄ

Այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության ուղեկցությամբ շարունակել է խստացված ստուգայցերը ՀՀ Գեղարքունիքի մարզում։

Մշտադիտարկումներ են իրականացվել «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Սևան» մասնաճյուղին պատկանող Սևանա թերակղզում գտնվող Սևանավանք պատմամշակութային վանական համալիրի և հանրային լողափերի տարածքներում: Թեև Սևանավանքի տարածքը բազմամարդ է եղել, այնուամենայնիվ մարդկային կուտակումներ և անկանոն հերթեր չեն արձանագրվել։ Սևանի ավազանի հանրային լողափերում կիրակնօրյա հանգիստը կազմակերպողների շրջանում նույնպես խախտումներ չեն հայտնաբերվել։

Շրջայցի ընթացքում աշխատանքային խմբի կողմից կատարվել է լայնածավալ բացատրական և իրազեկման աշխատանքներ։ Ուշադրության կենտրոնում են եղել դիմակները ճիշտ չկրող անձինք, որոնց տրվել են սահմանված կանոնները պահպանելու ցուցումներ։

Տեսչական մարմնի աշխատակիցների հորդորով արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանված կանոնները չկատարող՝ դիմակ չկրող 2 անձի նկատմամբ ՀՀ ոստիկանության կողմից կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

ՀՀ պարետի որոշումների պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական աշխատանքները շարունակվում են հանրապետության ողջ տարածքում։

wp-apeth