Վարակվածներով Պերուն անցավ Իսպանիայից, մահվան դեպքերով Մեքսիկան՝ Ֆրանսիայից

Վարակվածներով Պերուն անցավ Իսպանիայից, մահվան դեպքերով Մեքսիկան՝ Ֆրանսիայից

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 5-ի ժամը 13:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 388 հազարը (11,388,673), մահացել է 533,639, բուժվել՝ 6,446,054 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 935 հազարը՝ 2,935,982 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 578 հազարը (1,578,376), Ռուսաստանը (674,515), Հնդկաստանը (674,312), Պերուն (299,080), Իսպանիան (297,625),  Չիլին (291,847) և Մեծ Բրիտանիան (284,900):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (132,318), հետո գալիս են Բրազիլիան (64,365), Մեծ Բրիտանիան (44,198), Իտալիան (34,854), Մեքսիկան (30,366), Ֆրանսիան (29,893),  Իսպանիան (28,385), Հնդկաստանը (19,289), Իրանը (11,408), Պերուն (10,412), Ռուսաստանը (10,027), Բելգիան (9,771), Գերմանիան (9,081) ու Կանադան (8,674):

Ապաքինվածների թվով ևս առաջատարը Միացյալ Նահանգներն է (1,260,472), հետո գալիս են Բրազիլիան (978,615), Ռուսաստանը (446,879), Հնդկաստանը (409,083), Չիլին (257,445), Իրանը (198,949), Իտալիան (191,944),  Պերուն (189,621), Գերմանիան (181,700)  և Թուրքիան (179,492):

wp-apeth