Կորոնավիրուսային իրավիճակը Լատինական Ամերիկայում. Գործազուրկների թիվը հասել է 41 միլիոնի

Կորոնավիրուսային իրավիճակը Լատինական Ամերիկայում. Գործազուրկների թիվը հասել է 41 միլիոնի

Կորոնավիրուսը շարունակում է տարածվել Լատինական Ամերիկայում: Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով համավարակի պատճառով Լատինական Ամերիկայի և Կարբիյան ավազանի երկրներում գործազուրկների թիվն աճել է՝ հասնելով 41 միլիոնի: Նշվում է, որ այս տարի գործազրկության մակարդակը կհասնի 13 տոկոսի, անցած տարի այն կազմել է 8,1 տոկոս: 

Կոլումբիայի երկրորդ քաղաք Մեդելինում հանգստյան օրերին արգելել են ալկոհոլային խմիչքներ վաճառել, որպեսզի ինչ-որ առումով զսպեն մարդկանց հեռու մնալ երեկույթներից: Հատկանշական է, որ քաղաքը որպես օրինակ էր ներկայացվում աշխարհին, որտեղ կորոնավիրուսային հիվանդության նոր դեպքերի ցածր ցուցանիշներ էին գրանցվում, սակայն հունիսին թվերը սկսեցին աճել: Չորեքշաբթի օրը համաձայն պաշտոնական տվյալների երկրում վարակվածների թիվն արդեն անցել էր 100 հազարը:

Հոնդուրասի նախագահի առողջական վիճակը զգալիորեն լավացել է: Վերջինս բուժվում է կորոնավիրուսից և շուտով դուրս կգրվի հիվանդանոցից, հայտնել է նրան բուժողբժիշկը: Խուան Օրլանդո Էրնանդեսը հունիսի կեսերին հայտարարեց, որ ինքն ու նրա կինը վարակվել են վիրուսով:

Բուենոս-Այրեսի առողջապահության ոլորտի ղեկավարը հույս է հայտնել, որ հուլիսի 17-ից հնարավորություն կունենան հանել ևս մի շարք սահմանափակումներ:

wp-apeth