Քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից

Քաղաքացուն դուրս են բերել Սևանա լճից

Հուլիսի 4-ին, ժամը 21։04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Կապուտակ Սևան» հանգստյան տան լողափից քաղաքացին ջրային մոտոցիկլով մտել է լիճը․ մոտոցիկլը խափանվել է և չի կարողանում դուրս գալ ափ, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ջրափրկարարները Գևորգ Խ․-ին և իր ջրային մոտոցիկլը մոտեցրել են ափ։

wp-apeth