Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Կիևյան կամրջի տակ դի է հայտնաբերվել

Հուլիսի 5-ին, ժամը 10:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ինքնասպանություն է գործել՝ նետվելով Երևանի Կիևյան կամրջից, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Կամրջի տակ հայտնաբերվել է դի․ փրկարարների միջամտության կարիք չի առաջացել։ Դեպքի վայրում են գտնվել համապատասխան ծառայությունները։

wp-apeth