Հուսահատ բոլիվիացիները դագաղը տեղադրել են փողոցում

Հուսահատ բոլիվիացիները դագաղը տեղադրել են փողոցում

Բոլիվիայի խոշոր քաղաքներից Կոչաբամբայում կորոնավիրուսից մահացածների թիվն աճում է: Քաղաքի գլխավոր դիահերձարանում սարքավորումների հետ կապված խնդիրներ են առաջացել, արդյունքում բնակիչները ստիպված են օրերով սպասել իրենց հարազատին հողին հանձնելու համար:

Որպես բողոք անցած կիրակի մահացածներից մեկի հարազատներըւ դագաղը մի քանի ժամով տեղադրել են փողոցում: Քաղաքային իշխանությունները նշում են, որ օրական 17 մարմին են հողին հանձնում: Կարող են ավելին անել, ըստ նրանց, բայց խանգարում են բողոքի ակցիաները գերեզմանատների մոտ:

Ստեղծված իրավիճակում շատերը պահանջում են գերեզմանատուն բացել հատուկ կորոնավիրուսից մահացածների համար՝ լարվածությունը թուլացնելու համար:

wp-apeth