Կումայրիի ոստիկանները բացահայտել են գողության դեպքը

Կումայրիի ոստիկանները բացահայտել են գողության դեպքը

Հունիսի 28-ին, ժամը 15.00-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Գյումրի քաղաքի հասարակական կազմակերպություններից մեկի գրասենյակի պատուհանի ապակին կոտրել ու գողացել են 5 մոնիթոր՝ պատճառելով 250.000 դրամի վնաս: Կումայրիի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ գողությունը կատարել է 19-ամյա մի երիտասարդ` երկու անչափահաս ընկերների հետ։ Գողոնը մասամբ հայտնաբերվել և վերցվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ` գողոնի մյուս մասը հայտնաբերելու ուղղությամբ: Հետաքննությունը շարունակվում է, հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից:

wp-apeth