Գերմանիայում Covid 19-ից քիչ են մահանում. Ո՞րն է գաղտնիքը

Գերմանիայում Covid 19-ից քիչ են մահանում. Ո՞րն է գաղտնիքը

Բեռլինի «Շարիտե» խոշոր կլինիկայի և Հարվարդի համալսարանի պրոֆեսոր, համաճարակաբան Տոբիաս Կուրտը նշել է գործոնները, որոնք թողել են իրենց ազդեցությունը Գերմանիայում կորոնավիրուսից մահացության ցածր մակարդակի վրա: Ըստ նրա՝մահացության ցածր մակարդակը պայմանավորված է նաև նրանով, որ երկրի իշխանությունները ժամանակին պատրաստեցին և ուժեղացրին առողջապահական համակարգը: Դրա շնորհիվ՝ երկիրը մոտեցավ համավարակին պատրաստված: Կուրտը նաև պնդում է, որ Գերմանիան ճիշտ ժամանակին կարողացավ կանխարգելել վիրուսի տարածումը՝ թույլ չտալով, որ այն մասսայաբար վարակի տարիքով մարդկանց:

Բացի այդ, Կուրտը կարծում է, որ մահացության ցածր մակարդակը բացատրվում է նաև նրանով, որ Գերմանիայում ի տարբերություն այլ երկրների ավելի քիչ կարելի է հանդիպել ընտանիքների, որտեղ մեկ հարկի տակ ապրում են մի քանի սերունդ: Պրոֆեսորն ասել է, որ, օրինակ, Եվրոպայի հարավային երկրներում տարիքով մարդիկ ավելի ինտեգրված են, հաճախ ապրում են նույնը տան ընտանիքի այլ անդամների հետ: Սրանից հետևում է, որ եթե ընտանիքից թեկուզ մեկը վարակվում է, ապա մնացածի վարակվելու հավանականությունն ավելի է մեծանում, իսկ տարիքով մարդիկ գտնվում են ռիկսային գոտում:

Lenta-ն հղում անելով Euronews-ին հայտնում է, որ Գերմանիայում գրանցվել է մահվան 108 դեպք կորոնավիրուսից 1 միլիոն բնակչության հաշվարկով: Սա ամենացածր ցուցանիշներից մեկն է Եվրոպայում և Աշխարհում: Բելգիայում մահացությունը կազմում է 843, Ֆրանսիայում՝ 458, Մեծ Բրիտանիայում՝ 648, Իտալիայում՝ 576, Շվեդիայում՝ 536:

wp-apeth