Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հրդեհ Ոսկեվազ գյուղում

Հուլիսի 2-ին, ժամը 14։25-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ոսկեվազ գյուղի Հաղթանակի փողոցի վերջնամասում այրվում են անասնագոմի տանիք և պահեստավորած անասնակեր, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:00-ին, մարվել` 16:03-ին:

Արագածի փողոցի 11-րդ նրբանցքի տներից մեկին կից այգում այրվել են մոտ 1500 քմ խոտածածկույթ, ջերմահարվել 10 պտղատու ծառ, իսկ Արարատյան փողոցի տներից մեկին կից անասնագոմի տանիքում՝ մոտ 200 հակ կուտակած անասնակեր, վնասվել են տանիքի ծածկի ազբոշիֆերները (մոտ 30 քմ)։ Հրշեջ-փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 3 կենդանու:

Բուրաստան գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 2-ին, ժամը 13։17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բուրաստան գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13:46-ին, մարվել` 13:58-ին: Վաչե Պարտիզունու փողոցի տներից մեկի բակում գտնվող խորդանոցում այրվել են տնտեսական իրեր, կուտակած աղբ (մոտ 30 քմ), մոտ 1000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 4 խաղողի վազ և 2 պտղատու ծառ, իսկ Սարյան փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 2000 քմ խոտածածկույթ, ջերմահարվել՝ 9 խաղողի վազ և 3 պտղատու ծառ:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը և բուսածածկույթ

Հուլիսի 2-ին, ժամը 16։33-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թեյշեբաինի փողոցում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։00-ին, մարվել՝ 18։47-ին։ Այրվել են մոտ 3000 քմ բուսածածկույթ, հնամաշ անիվներ, կիսակառույց շինության տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 1 քմ) և շինության ներսում կուտակած մոտ 4 խմ անասնակեր։

wp-apeth