Վարակվածների թիվն անցել է 11 միլիոնը, Պերուն վեցերորդն է վարակվածներով

Վարակվածների թիվն անցել է 11 միլիոնը, Պերուն վեցերորդն է վարակվածներով

Համաձայն worldometers-ի տվյալների՝ հուլիսի 3-ի ժամը 23:00-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային հիվանդության հաստատված դեպքերի թիվն անցել է 11 միլիոն 101 հազարը (11,101,875), մահացել է 526,561, բուժվել՝ 6,217,550 հիվանդ:

Վարակվածների թվով առաջին տեղում Միացյալ Նահանգներն է: Այստեղ հաստատված դեպքերի թիվն անցել է 2 միլիոն 865 հազարը՝ 2,865,593 մարդ: Հետո գալիս են Բրազիլիան, որտեղ վարակավծների թիվն անցել է մեկ միլիոն 508 հազարը (1,508,991), Ռուսաստանը (667,883), Հնդկաստանը (649,504), Իսպանիան (297,625), Պերուն (292,004),  Չիլին (288,089) և Մեծ Բրիտանիան (284,276):

Մահացածների թվով առաջին տեղում կրկին Միացյալ Նահանգներն է (131,826), հետո գալիս են Բրազիլիան (62,304), Մեծ Բրիտանիան (44,131), Իտալիան (34,833), Ֆրանսիան (29,893), Մեքսիկան (29,189), Իսպանիան (28,385), Հնդկաստանը (18,669), Իրանը (11,260), Պերուն (10,045), Ռուսաստանը (9,859), Բելգիան (9,765), Գերմանիան (9,064) ու Կանադան (8,663):

Ապաքինվածների թվով ևս առաջատար Միացյալ Նահանգներն է (1,199,809), հետո գալիս են Բրազիլիան (916,147), Ռուսաստանը (437,893), Հնդկաստանը (394,315), Չիլին (253,343), Իրանը (196,446), Իտալիան (191,467),  Պերուն (182,097), Գերմանիան (181,000)  և Թուրքիան (178,278):

wp-apeth