Մեքսիկան Covid 19-ից մահացածների թվով վեցերորդն է աշխարհում

Մեքսիկան Covid 19-ից մահացածների թվով վեցերորդն է աշխարհում

Մեքսիկայի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ կորոնավիրուսից մահացածների թվով անցել են Իսպանիայից: Անցած 24 ժամում երկրում գրանցվել է մահվան 741 նոր դեպք, արդյունքում ընդհանուր թիվը հասել է 28510-ի: Իսպանիայում մահացածների թիվը չորեքշաբթի երեկոյան կազմում էր 28364՝ համաձայն Ջոն Հոպկինսի ինստիտուտի տվյալների: 

Մեքսիկան այս պահին աշխարհում վեցերորդն է Covid 19-ից մահացածների թվով: Մեքսիկայի առողջապահության նախարարությունից նաև հայտնել են անցած 24 ժամում վարակման 5681 նոր դեպքի մասին: Երկրում արդեն վարակվել է 231770 մարդ:

wp-apeth