Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Լուրեր կորոնավիրուսային աշխարհից մեկ տողով

Հաշվի առնելով այն, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներում կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելանում է, մի շարք նահանգներում կրկին որոշել են սահմանափակումներ կիրառել, հայտնում է BBC-ն: Նշենք, որ անցած 24 ժամում երկրում հաստատվել է 52 հազարից ավելի նոր դեպք:

  • Լատինական Ամերիկայում ևս վարակվածների թիվն աճում է: Բրազիլիայում, որն երկրորդն է բոլոր ցուցանիշներով աշխարհում ԱՄՆ-ից հետո, արդեն գրանցվել է 60 հազարից ավելի մահվան դեպք:
  • Հարավային Աֆրիկայում անցած 24 ժամում հաստատվել է վարակման 8100 նոր դեպք: ՀԱՀ-ն համարվում է ամենատուժած երկիրը մայրցամաքում:
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից զգուշացրել են, որ Մերձավոր Արևելքի երկրները հասել են կորոնավիրուսի դեմ պայքարի կրիտիկական կետին: Նշվում է, որ կոնֆլիկտային գոտիներում, ներառյալ Սիրիան ու Եմենը, կոնտակտավորներին գտնելու, մեկուսացնելու հարցում լուրջ խնդիրներ կան:
  • Նոր Զելանդիայի առողջապահության նախարարը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից: Ավելի վաղ նա ստիպված էր ներղություն խնդրել սահմանփակման կանոնները խախտելու համար:
wp-apeth