Թաիրով գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Թաիրով գյուղում բռնկված հրդեհը մարվել է

Հուլիսի 2-ին, ժամը 10:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով գյուղում այրվում է էլեկտրական սյուն, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի օպերատիվ խումբը։

Պարզվել է, որ գազատար խողովակից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով այրվում է մոտակայքում գտնվող հագուստի խանութը։ Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 11։03-ին և մարել՝ 11։19-ին։ Այրվել են խանութի (16 քմ) գույքը և տանիքի փայտյա կառուցատարրերը։

wp-apeth