Հանրային քննարկում. Թեման՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագիծը

Հանրային քննարկում. Թեման՝ Արթուր Ալեքսանյանի անվան մարզադպրոցի կառուցման նախագիծը

Գյումրի համայնքի մամուլի ծառայությունը հայտնում է, որ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 1որոշմամբ սահմանված կարգով 2020 թվականի hուլիսի 17-ին՝ ժամը 15:00-ին, Գյումրու համայնքապետարանի վարչական շենքում (Վարդանանց հր. 1, 2-րդ հարկ, ավագանու նիստերի դահլիճ) կայանալու է հանրային բաց լսում և քննարկում (այսուհետ՝ քննարկում):

Քննարկման թեման՝

Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի համայնքի «Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մարզադպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքի կառուցման նախագծի և նախատեսվող գործունեությունից շրջակա միջավայրի վրա ակնկալվող ազդեցությունների վերաբերյալ (1-ին հանրային քննարկում): Զեկուցող՝ «Էկո մենեջմենթ» ՍՊԸ բնապահպան-փորձագետ Արամ Գալոյան:

wp-apeth