Բախվել է երկու ավտոմեքենա․ ինը տուժածները հոսպիտալացվել են

Բախվել է երկու ավտոմեքենա․ ինը տուժածները հոսպիտալացվել են

Հուլիսի 1-ին, ժամը 18:38-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վայք քաղաքից դեպի Զեդեյա գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» և «Toyota Camry» մակնիշների ավտոմեքենաները, հայտնում են ԱԻՆ-ից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի մոտ 133-րդ կմ-ին բախվել են շտապօգնության ծառայությունը սպասարկող «Ford» (վարորդ՝ Էդիկ Ա., ծնված 1966 թ.) և «Toyota Camry» (վարորդ՝ Ալիկ Հ., ծնված 1987 թ.) մակնիշների ավտոմեքենաները։

«Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Արմինե Ս.-ն (ծնված 1968 թ.), Սաիդա Ա.-ն (ծնված 1980 թ.) և Ռուզան Ա.-ն (ծնված 1982 թ.), «Ford» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Նարեկ Գ.-ն (ծնված 1991 թ.), Կարինե Դ.-ն (ծնված 1960 թ.), Մերի Ա.-ն (ծնված 1982 թ.) և Վահրամ Հ.-ն (ծնված 1979 թ.) ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները հոսպիտալացվել են Վայքի ԲԿ, այնուհետև՝ Մերի Ա.-ն և Վահրամ Հ.-ն տեղափոխվել են Եղեգնաձորի ԲԿ, իսկ Արմինե Ս.-ն՝ Երևան քաղաք։ Բժիշկները Վահրամ Հ.-ի առողջական վիճակը գնահատել են կայուն, իսկ մյուս տուժածներինը՝ բավարար։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Ford» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

wp-apeth