«Walkers»-ի 28 աշխատակցի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

«Walkers»-ի 28 աշխատակցի մոտ կորոնավիրուս են հայտնաբերել

«Walkers»-ի պաշտոնական կայքում նշված է, որ ընկերության 28 աշխատակցի մոտ հայտանբերել են կորոնավիրուս, սակայն ընկերության ներկայացուցիչները հայտնել են, որ մարդիկ չեն վարակվել գործարանի տարածքում:

Լեսթերում գտնվող ընկերությունում աշխատում է 1400 մարդ: Ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակում են պահել անվտանգության կանոններն ու զգուշությունը՝ տեղում վարակի բռնկում թույլ չտալու համար:

Նշվում է, որ հունիսին Լեսթերում նկատվել է վարակվածների թվի աճ: Քաղաքում սկսել են ավելի շատ մարդկանց թեստավորել, գրել է BBC-ն ու հավելել, որ վարակված աշխատակցիները և նրանք, որոնք կարող է վարակված լինել մեկուսացված են: Ի դեպ, ընկերությունը կվճարի նրանց աշխատավարձը:

wp-apeth