Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից. Գյումրիու քննական կենտրոնները

Քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից. Գյումրիու քննական կենտրոնները

2020 թ-ի միասնական քննությունները կմեկնարկեն հուլիսի 2-ից։ Գյումրիում քննական կենտրոններ են թիվ 10, 11, 21 դպրոցները։ Միասնական քննությունների դիմորդները քննական կենտրոն մուտք կգործեն միայն դիմակներով, որոնք չեն ունենա դիմակ կտրամադրվի, իսկ մինչ մուտք գործելը կջերմաչափվեն: Քննության մասնակիցները նաև կստանան հատուկ ախտահանված գրիչներ, որոնք քննության ավարտից հետո պետք է գցեն հատուկ տարաների մեջ, որպեսզի դրանք կրկին ախտահանվեն:

Շիրակի մարզպետարանից կոչ են անում բոլոր դիմորդներին և նրանց ծնողներին կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորություն, քննական կենտրոնների տարածքում զերծ մնալ կուտակումներից։

Տեղեկացնում են, որ դիմորդին քննական կենտրոն պետք է ուղեկցի առավելագույնը մեկ հոգի և դիմորդի քննական կենտրոն մուտք գործելուց հետո չպետք է մնա տարածքում:

wp-apeth